Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Պացիենտի բժշկին դիմելու հիմնախնդիրներից է ցավը

Պացիենտի բժշկին դիմելու հիմնախնդիրներից է ցավը

Փետրվարի 21-ին «Էրեբունի պլազա»  բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության՝ կլոր սեղանի շուրջ կազմակերպած կոնֆերանսը:  Թեման ցավի համախտանիշն էր. բուժումը, առաջարկվող դեղամիջոցները` որոնց շարքում ամենաարդյունավետ միջոցներից մեկը` Աէրտալը: 

 

Կլոր սեղանի շուրջ զրույցը վարեց  նյարդաբան,  կլինիկական նեյրոֆիզիոլոգ   բ ք թ.  Բելլա Գրիգորյանը,   ով   նաև մեզ պարզաբանումներ տվեց թեմային հարող մի քանի հարցերի վերաբերյալ:


–   Քննարկվող թեման ի՞նչ կտա բժշկին, ի՞նչ տեղ ունի հիմնահարցի լուծման խնդրում:


–   Այսօր քննարկելու ենք ցավի թերապիան ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների օգնությամբ, մասնավորապես, կխոսենք արդյունավետ ու ժամանակակից մեկ դեղամիջոցի շուրջ: Ցավային համախտանիշի բուժման համար առաջարկվում են բազմաթիվ դեղամիջոցներ, ուստի կարևորվում է բուժման ընթացքում դրանց համադրման խնդիրը: Սովորաբար պացիենտի բժշկին դիմելու հիմնախնդիրը ցավն է` գլխի, ոտքի, ստամոսքի, ականջի և այդպես շարունակ, ահա ինչու առաջնահերթ է` կարողանալ օգնել հիվանդին առաջին հերթին ազատվելու ցավից:  Ինչքան ցավը երկարում է, այնքան դժվարանում է ցավի դեմ պայքարի գործընթացը:


–   Որքանո՞վ է ցավի թերապիան հրատապ աշխարհում:


–   Թեմայի հրատապության մասին խոսում է այն հանգամանքը, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներն ամենանշանակվող են ո′չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ամեն օր միլիոնավոր մարդիկ ընդունում են ցավազրկող դեղամիջոցներ, այդ իսկ պատճառով կարևորվում է նրանց ընդունման, կողմնակի ազդեցություններին, հակացուցումներին վերաբերող տեղեկատվությունը:


–   Ցավի թերապիայի հիմնախնդիրներին վերաբերող կա՞ն արդյոք միջազգային ծրագրեր:


–   Այո, իհարկե: Զրույցի ժամանակ ներկայացնելու եմ նաև միջազգային փորձն այս ասպարեզում: Այն օրինակելի է նաև մեզ համար:

 

Փետրվարի 21-ին «Էրեբունի պլազա»  բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության՝ կլոր սեղանի շուրջ կազմակերպած կոնֆերանսը:  Թեման ցավի համախտանիշն էր; Փետրվարի 21-ին «Էրեբունի պլազա»  բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության՝ կլոր սեղանի շուրջ կազմակերպած կոնֆերանսը:  Թեման ցավի համախտանիշն էր; Փետրվարի 21-ին «Էրեբունի պլազա»  բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության՝ կլոր սեղանի շուրջ կազմակերպած կոնֆերանսը:  Թեման ցավի համախտանիշն էր;

Փետրվարի 21-ին «Էրեբունի պլազա»  բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության՝ կլոր սեղանի շուրջ կազմակերպած կոնֆերանսը: Թեման ցավի համախտանիշն էր;

 


–   Ցավի թերապիայի այսօրվա լուծումները. որքանո՞վ է հաջողվում թեթևացնել այն:


–   Առաջին գծում հարկ է նշել հակաբորբոքային դեղամիջոցները, որոնք շատ արդյունավետ են ցավի համախտանիշի դեպքում: Ցավային համախտանիշից ազատվելու շատ այլ դեղամիջոցներ էլ կան` մկանային ռելաքսանտներ, հականեյրոպաթիկ  պրեպարատներ,  որոնք ուղղակիորեն են ազդում ցավի վրա: Ցավի թեթևացումը, վերացումը կախված է առաջացման պատճառից, անձից, և թե երբ է  օրգանիզմն առնչվում ցավին` հիվանդագին իրավիճակների սկզբու՞մ, թե՞ խրոնիզացման փուլում:

 

–   Կարելի՞ է այսօր խնդիրը լուծված համարել. եթե ոչ, դեռևս ի՞նչ անելիքներ ունի բժշկությունն այս ասպարեզում: 


–   Խնդիրը կարելի է մասամբ լուծված համարել: Բայց ցավային համախտանիշներն այնքան շատ են, որ բացարձակ լուծում ցավին չի կարող լինել. ամեն օր նորարարություններ են մտնում բուժական համակարգ, առաջարկվում ավելի կատարելագործված միջոցներ: Բժիշկները պետք է անընդհատ տեղեկացված լինեն այդ ամենին, ու կարողանան ավելի ադեքվատ միջոցներ ընտրել ցավային համախտանիշն արագ վերացնելու համար, քանի որ ցավն ունի քայքայիչ ազդեցություն:


–   Թեմային հարող որևէ վիճակագրություն կա՞. եթե այո, ինչպիսին է:


–   Միայն կարող եմ ասել, որ առաջնային օղակի բուժհաստատություներին` պոլիկլինիկաներին, դիմող հիվանդների 10-15%-ը սուր ցավային համախտանիշով հիվանդներն են: Սա արդեն մեծ ցուցանիշ է:

 

Կլոր սեղանի շուրջ թեման ցավի համախտանիշն էր. բուժումը, առաջարկվող դեղամիջոցները` որոնց շարքում ամենաարդյունավետ միջոցներից մեկը` Աէրտալը։ Կլոր սեղանի շուրջ թեման ցավի համախտանիշն էր. բուժումը, առաջարկվող դեղամիջոցները` որոնց շարքում ամենաարդյունավետ միջոցներից մեկը` Աէրտալը։ Կլոր սեղանի շուրջ թեման ցավի համախտանիշն էր. բուժումը, առաջարկվող դեղամիջոցները` որոնց շարքում ամենաարդյունավետ միջոցներից մեկը` Աէրտալը։

Կլոր սեղանի շուրջ թեման ցավի համախտանիշն էր. բուժումը, առաջարկվող դեղամիջոցները` որոնց շարքում ամենաարդյունավետ միջոցներից մեկը` Աէրտալը։

 

 

–   Խնդրում եմ տալ մի քանի հնարավոր դեղատոմսեր` ավանդական կամ ոչ ավանդական, որոնք կարող են թեթևացնել ցավն ամենահաճախ հանդիպող պատճառների դեպքում` մինչ բժշկին դիմելը, օրինակ. սուր գլախացավ, ատամնացավ, վնասվածքային, որովայնային, դաշտանային ցավեր:


–   Եթե ցավերն այնքան ուժեղ են, որ անհնար է դիմանալ մինչ բժշկին դիմելը, ապա կարելի է օգտագործել սովորական ցավազրկողներ` ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք  կարելի է գնել առանց բժշկի դեղատոմսի: Իսկ այլ քայլեր ձեռնարկել խորհուրդ չի տրվում, պետք է անպայման դիմել բժշկի: Անգամ սովորական ցավազրկողները կարող են օրգանիզմի վրա թողնել ոչ միայն իրենց հիմնական, այլև կողմնակի ազդեցություններ, այնպես որ, բժշկին դիմելն անխուսափելի է:


«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության առաջարկած լուծումների մասին խոսեցինք ընկերության մենեջեր Սուսաննա  Հովհաննիսյանի հետ:

 

«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա  Հովհաննիսյան «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության ներկայացուցիչ Հերմինե  Գասպարյան

«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության մենեջեր Սուսաննա  Հովհաննիսյան

 

«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության ներկայացուցիչ Հերմինե  Գասպարյան

 

 

–   Հատկապես ինչո՞վ է առանձնանում Աէրտալ դեղամիջոցը:


–   Հաշվի առնելով, որ դեղագործական շուկան մշտապես համալրվում է, ու իրականում կա նոր ու կատարելագործված դեղամիջոցների պահանջարկ` հնարավորինս քիչ կողմնակի ազդեցություններով ու նվազագույն հակացուցումներով, այսօր ներկայացնում ենք «Գեդեոն Ռիխտեր» ընկերության արտադրության նոր դեղամիջոցներից`  Աէրտալը, որը բորբոքային խնդիրների դեպքում ապահովում  է բարձր արդյունավետություն։ Աէրտալի լավագույն բնորոշումներից է նրա նվազագույնի հասցված կողմնակի ազդեցություննները. շատ կարևոր է, որ բացասական ազդեցություն չի թողնում աղե-ստամոքսային տրակտի վրա, նաև կենսական անհրաժեշտության օրգանի` լյարդի վրա: Ելնելով այս փաստերից՝ դեղամիջոցը կարելի է նշանակել երկարատև բուժում պահանջվող դեպքերում: Առհասարակ, այս դեղամիջոցը լայն կիրառում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:


–   Բացի նշված դեղամիջոցից, ընկերությունն ունի՞ համարժեք այլ փոխարինողներ` տարբեր ցավային համախտանիշների դեպքում:


–   «Գեդեոն Ռիխտեր»-ն իր դեղացանկում` Աէրտալից զատ, ունի բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք մեծ արդյունավետություն և կիրառություն ունեն  ցավային թերապիայում։ Դա բոլոր տեսակի ցավերի դեպքում բժիշկների կողմից լայնորեն նշանակվող հակացավային դեղամիջոցների շարքն է:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ